Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության 4-րդ շրջանում է

12:33, 5 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆն էր: Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:3, 6:1 հաշվով և դուրս եկել չորրորդ փուլ: ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am