Հայաստանում ավարտվում է  ՌԴ զինծառայողների համար մշակութային կենտրոնի շենքի շինարարությունը

15:49, 4 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում ավարտվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար մշակութային և ժամանցի կենտրոնի կառուցումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մշակութային և ժամանցի կենտրոնում զինծառայողները և նրանց ընտանիքները կկարողանան ոչ միայն հանգստանալ, այլ նաև ստանալ կենցաղային և սոցիալական ծառայությունների լայն տեսականի:

«Մեծ բերդ» և «Պոլիգոն» ռազմական քաղաքների կենտրոնները հագեցած են կինոթատրոններով, վարսավիրանոցներով, գեղեցկության սրահներով, երեխաների համար նախատեսված խաղասենյակներով և տարբեր խանութներով:

Բացի այդ, կենտրոնի տարածքում շարունակվում է մարզական համալիրի, լողավազանի և այլ ենթակառուցվածքների շինարարությունը: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:


© 2009 ARMENPRESS.am