ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

15:21, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Արայիկ Հարությունյանին և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am