ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Ադրբեջանում թուրք վարձկանների տեղակայման մասին տեղեկությունը

14:15, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից թուրք վարձկանների՝ Ադրբեջանում տեղակայման մասին տեղեկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս տեղեկությունն իրապես մտահոգիչ է, և մենք ստուգում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հնարավորություն կա, հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի կրոնական ծայրահեղականների ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այդ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը»,- ասաց Նաղդալյանը:

Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից վարձկանների է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am