Հայտնի է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը

20:39, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան  հոկտեմբերի 31-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրում ընտրություններն անցկացվում են հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

Քարոզարշավի մեկնարկի և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ:

Ավելի վաղ երկրի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել երկրի սահմանադրության մեջ, համաձայն որի՝ 150 պատգամավորից 120-ը կընտրվեն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական:

 


© 2009 ARMENPRESS.am