Իրանը հանդես Է եկել Ուկրաինայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին

16:31, 31 Օգոստոս, 2020



ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հանդես Է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել Էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին:

Ուկրաինան Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել Է նոյեմբերի 9-ից՝ Թեհրանի մերձակայքում Boeing 737-800-ի ավիաաղետի պատճառները պարզելուց առաջ:

«Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը «ՈւՄԱ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո չեղարկել Է ուղիղ չվերթների թույլտվությունը Իրանի եւ Ուկրաինայի միջեւ եւ, չնայած քանիցս դեսպանության դիմումին, չի համաձայնել ուղիղ չվերթների թույլտվությանը»,-հայտարարել Է Մորադին՝ «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 31-ին:

Նրա խոսքով՝ Իրանը հնարավորություն Է փնտրում՝ վերսկսելու ուղիղ չվերթները երկու երկրների միջեւ: Դեսպանը նշել Է, որ իրանական կողմը Կիեւին խնդրում Է՝ գոնե իրանական ավիաուղիներին թույլ տալ ուղիղ չվերթներ կատարել:

Կիեւում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի իրականացված չվերթն աղետի ենթարկվեց հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Զոհվել Է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Իրանի զինվորականները հունվարի 11-ին հայտարարել են, որ ուկրաինական Boeing-ը խփվել Է պատահաբար, մեղավորը մարդկային գործոնն Է. ինքնաթիռն անցել Էր Իրանի ռազմական օբյեկտի կողքով եւ ընդունվել Է «թշնամական թիրախի», եւ հատկապես թեւավոր հրթիռի փոխարեն:

Դրա հետ մեկտեղ Իրանում նշել են, որ սպասում Էին ԱՄՆ-ի կողմից գրոհների, ինչի կապակցությամբ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել Էին մարտական պատրաստության վիճակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am