Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից ներկայացվում է հանրությանը

14:29, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է  սեպտեմբերի 1-ից  հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն  կտեղադրվի  օլիմպիական թանգարանում, որը գտնվում է  ազգային նոր  մարզադաշտի հարևանությամբ:  Թանգարանում  ցուցադրված են Ճապոնիայում  անցկացված  երեք Օլիմպիական խաղերի (Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998) ցուցանմուշները: Այցելուների թիվը  սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է  ամրագրել նախապես։

Ջահը  Ճապոնիայի Ֆուկուսիմայում կարճ ժամանակ  ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն  որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կրակի գտնվելու վայրը  գաղտնի է պահվում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am