Քաբուլում սպանել են Աֆղանստանի նախագահի խորհրդականին

12:07, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում սպանվել Է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդականն սպանվել Է օգոստոսի 30-ի երեկոյան իր տան մոտ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հայտարարության մեջ դատապարտել Է սպանությունը՝ այն համարելով ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am