Ճապոնիայի վարչապետը մտադիր է պաշտոնաթող լինել

10:58, 28 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր Է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարացման պատճառով: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ կառավարության ղեկավարն արդեն ընդունել Է համապատասխան որոշում: Սպասվում Է, որ Աբեն ինքը դրա մասին կհայտարարի հատուկ մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին տեղական ժամանակով 17:00-ին (Երեւանի ժանակով 12:00-ին):

Պաշտոնաթողությունից հետո, եթե այն իրոք տեղի ունենա, կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք Է խորհրդարանում հաստատի նոր վարչապետի թեկնածությունը:

Ներկայումս ԼԴԿ-ն եւ նրա դաշնակիցները մեծամասնություն ունեն ազգային խորհրդարանի երկու պալատներում, ինչը թույլ կտա կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը հաստատել ընդդիմության կողմից առանց որեւիցե խոչընդոտի: Այս ամսին Սինձո Աբեն ռեկորդ սահմանեց Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում կառավարության ղեկավարի պաշտոնում անընդհատ մնալու տեկողությամբ:

Ընդհանուր առմամբ նա կաբինետն անընդհատ գլխավորել Է 2 799 օր՝ 2012 թվականի դետեմբերին իր երկրորդ վարչապետական ժամկետն սկսվելու պահից ի վեր: 2019 թվականի նոյեմբերին Աբեն արդեն զբաղեցրել Է առաջին տեղը երկրի ամբողջ պատմության ընթացքում Ճապոնիայի վարչապետի պաշտոնում մնալու տեւողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am