Սերիա Ա-ի մեկնարկի օրը կարող է փոխվել  

10:56, 28 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը կարող է հետաձգվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է Sky Italia-ն: Հետաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կընդունի Միլանի «Ինտերի» առաջարկն այն մասին, որ արդեն իսկ ավարտված մրցաշրջանում թիմերը շաբաթական երեք հանդիպում անցկացնելուց հետո հոգնել են, և կարիք կա, որ մրցաշրջանը սեպտեմբերի 19-ին մեկնարկելու փոխարեն ավելի ուշ սկսվի:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սերիա Ա-ն մեկնարկի օրը կփոխի, եթե մյուս թիմերը ևս համաձայնեն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am