Հայաստանի շախմատի ընտրանին առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է

21:03, 27 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27  ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի թիմն առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ: Հայկական թիմը երկու ռաունդների ընդհանուր 8:4 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվեց, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցինԳաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին:

Հայաստանի ընտրանին դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ: Այդ պարտիաները նախատեսված են օգոստոսի 28-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am