Լուիսվիլում 68 մարդ են ձերբակաել ցույցերի ընթացքում

14:10, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքի (Քենտուկիի նահանգ) ոստիկանությունն օգոստոսի 25-ին 68 մարդ Է բերման ենթարկել ցույցի ընթացքում, որը կազմակերպվել Էր աֆրոամերիկուհի Բրիոնա Թեյլորի աղմկահարույց մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հաղորդել Է CNN հերուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Քաղաքի ոստիկանության պետի պաշտոնակատար Ռոբերտ Շրյոդերի խոսքով՝ բողոքները հիմնականում եղել են խաղաղ, բայց ցուցարարների մի մեծ խումբ դուրս Է եկել երթեւեկելի մաս եւ դժվարացրել տրանսպորտի երթեւեկությունը: Նրանք, ովքեր անտեսել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների նախազգուշացումը մայթին մնալու անհրաժեշտության մասին, ձերբակալվել են: Նրանց կառաջադրվեն երթեւեկելի մասում խոչընդոտների ստեղծման եւ հասարակական կարգի խախտման մեղադրանքներ: Ինչպես նշում Է հեռուստաընկերությունը, ենթադրվում Է, որ օգոտոսի 25-ին տեղի ունեցած բողոքներն այս պահին դարձել են քաղաքում խոշորագույն ցույցերը Թեյլորի մահվանից հետո:

Մարտի 13-ին երեք ոստիկաններ մտել են բնակարան, որտեղ, ինչպես նրանք են ենթադրել, թմրանյութեր են պահվել: Այնտեղ են գտնվել Թեյլորը եւ նրա ընկերը: Վերջինս փոխհրաձգություն Է սկսել ոստիկանների հետ, որի ընթացքում քնած Թեյլորն սպանվել Է: Դեպքը գրավել Է զանգվածային լրատվամիջոցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մեծ ուշարդությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am