«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը պայմանական ազատազրկման է ենթարկվել  

11:49, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը դատարանի որոշմամբ 12 ամսվա պայմանական ազատազրկման է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Դատարանը Մագուայրին մեղավոր է ճանաչել Հունաստանում ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, նրանց պահանջներին չենթարկվելու և կաշառքի փորձի համար: Նա դատապարտվել է 12 ամիս 10 օրվա պայմանական ազատազրկման, սակայն իրավունք է ստացել լքել Հունաստանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի սեպտեմբերին: Թիմերն այժմ հանգստի մեջ են:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am