Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում

16:45, 22 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Բաղդասարյանի կենսաբանական մահը:
         

 


© 2009 ARMENPRESS.am