Շախմատի ընտրանին հաղթեց Թուրքիային առցանց Օլիմպիադայի մեկնարկում

22:17, 21 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակներով մեկնարկեց առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց Օլիմպիադայի ուժեղների C դիվիզիոնում պայքարի մեջ մտավ նաև Հայաստանի ընտրանին: Նախ առաջին փուլում Հայաստանի ընտրանին 4:2 առավելության հասավ Ռումինիկայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում զիջեց բուլղարներին` 2,5-3,5 հաշվով: Եվ վերջին տուրում 4,5-1,5 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am