ՀՀ  ԶՈՒ երգի-պարի համույթը  կմասնակցի  «Ընկերակցություն առանց սահմանների»  փառատոնին

20:44, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում անցկացվելու է  «Ընկերակցություն առանց սահմանների» ազգային մշակութային  փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնին մասնակցելու նպատակով Մոսկվա  են մեկնելու ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը:


© 2009 ARMENPRESS.am