Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

12:53, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Անահիտ Ստեփանի Ստեփանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am