Տիեզերագնացը ՄՏԿ-ից հինգ ՉԹՕ Է նկատել Հարավային կիսագնդի երկնքում

16:17, 19 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնաց Իվան Վագները, որն այժմ գտնվում Է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), թայմլափս նկարահանման ժամանակ հինգ չճանաչված թռչող օբյեկտ Է հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«9 – 12-րդ վայրկյաններին հայտնվում են հինգ օբյեկտներ, որոնք թռչում են զուգահեռ ուղեգծով եւ միմյանցից միեւնույն հեռավորության վրա: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ կարող Է լինել, ասուպնե՞ր, արբանյակնե՞ր թե՞ …»,- օգոստոսի 19-ին գրել Է Վագները Twitter-ի իր Էջում՝ զետեղելով ստացված տեսագրությունը:

Տիեզերագնացը բեւեռափայլի նկարահում Է կատարել Անտարկտիդայի երկնքում՝ Ավստրալիայի երկայնության վրա: «Կադրերն արվել են վայրկյանում մեկ անգամ, իսկ հետո հավաքվել դարձվել վայրկյանում 25 կադր տեսագրություն: Այսինքն՝ օբյեկտների դիտարկման իրական ժամանակը կազմում Է 52 վայրկյան»,- ճշտել Է նա:

Ապրիլի վերջին Պենտագոնը հրապարակել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեսագրությունները, որտեղ, ինչպես նշվել Է մամուլի համար հաղորդագրության մեջ, պատկերված են «օդային երեւույթներ», որոնք բնորոշվել են որպես չճանաչված: Խոսքը վերաբերում Է այն կադրերին, որոնք ամերիկյան մարտական ինքնաթիռները նկարահանել են 2004 թվականի նոյեմբերին եւ 2015 թվականի հունվարին: Ինչպես ասվել Է հաղորդագրության մեջ, տեսահոլովակները Համացանցում հայտնվել են տակավին 2007 եւ 2017 թվականներին, բայց այն ժամանակ պաշտպանության նախարարությունը դրանց հրապարակման իր թույլտվությունը չի տվել, թեեւ տեսագրությունների իսկությունն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հետագայում հավաստել են:

Ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պաշտպանության նախաարությունը որոշում Է ընդունել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ չճանաչված թռչող օբյեկտների հայտնվելու դեպքերի քննության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am