Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

20:55, 18 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։


© 2009 ARMENPRESS.am