Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումներին

17:53, 18 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոսոտսի 23-ին: Խաղերն անցացվելու են Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում:


© 2009 ARMENPRESS.am