Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով գերազանցել է 800%-ը

17:32, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի Վիճակագրության ազգային կոմիտեի տվյալներին:

Նախորդ տարվա հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 737,3%:

Զիմբաբվեի կենտրոնական բանկը սահմանել է ամերիկյան դոլարի փոխարժեքը, ըստ որի՝ 1$-ը հավասար է 82,56 զիմբաբվեական դոլարի: 

Զիմբաբվեում խորը տնտեսական խնդիրները պայմանավորված են սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի պակասի հետ: Երկրում գործազրկության մակարդակը 90% է, իսկ 7,7 մլն զիմբաբվեցիներից յուրաքանչյուր երկրորդին սով է սպառնում: 


© 2009 ARMENPRESS.am