COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում
14:20, 15 Օգոստոս, 2020Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ:
Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին: Վերջին 3 օրվա ընթացքում երկրում նկատվում է վարակի տարածման տեմպի ակտիվացում: Փարիզն ու Մարսելը ներառվել են «կարմիր գոտում», և տեղական իշխանությունները ստացել են նոր սահմանափակումներ կիրառելու թույլտվություն:
© 2009 ARMENPRESS.am