Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները

11:15, 15 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 14-ին 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 3000 քմ, Արամուս գյուղում՝ 800 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 500 քմ, Սյունիքի մարզի Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին՝ 5 հա, Լեհվազ գյուղում՝ 4000 քմ:

 Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:


© 2009 ARMENPRESS.am