«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ումտիտին վարակվել է կորոնավիրուսով

23:22, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներից Սամուել Ումտիտիին թեստավորվել է, որի պատասպանը դրական է եղել: Նա ինքնամեկուսացված է, սակայն չունի ոչ մի ախտանշան:

Բոլոր անձինք, ովքեր շփվել են Ումտիտիի հետ, կթեստավորվեն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am