Հարոյանը կարող է հեռանալ «Ուրալ»-ից

18:09, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Sport24-ը: Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է լեհական ակումբներից մեկը, սակայն անուններ չեն նշվում: Հայ պաշտպանով հետաքրքրված է նաև ռուսական Պրեմիեր լիգայի այլ ակումբներ:

Հարոյանը Եկատերինբուրգի «Ուրալ» տեղափոխվեց 2017 թվականին:

 

Պատրաստեվ Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am