Թրամփը փոստով կքվեարկի Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում

13:07, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան փոստով կքվեարկեն օգոստոսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է USA Today թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփն ինքը խիստ թերահավատորեն Է վերաբերվում կամարտահայտության նման ձեւին՝ կարծելով, թե դա կարող Է ընտրություններում առավելության տալ դեմոկրատներին: Նախագահական զույգն օգոստոսի 12-ին տվել Է քվեաթերթիկների ստացման դիմում: Բլանկները պետք Է հացվեին Փալմ Բիչում Թրամփի Մար ա Լագո կալվածք, ինչից հետո փաստաթղթերը կլինեն Վաշինգտոնում: Քվեաթերթիկում, մասնավորապես, նշված են օկրուգային հանձնաժողովի, նահանգի օրենսդիր ժողովի եւ Կոնգրեսի թեկնածուները: Թրամփն արդեն բազմիցս քննադատել Է փոստով քվեարկության գաղափարն այդ ընթացակարգի անթափանցիկության եւ այդ սցենարի դեպքում քվեաթերթիկների չափազանց երկարատեւ մշակման պատճառով:

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ քվեարկության այդ եղանակի դեպքում հնարավոր խախտումների պատճառով նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են դառնալ ամենաանազնիվը պատմության մեջ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ համավակի պայմաններում քվեարկության նման տարբերակը միակ հնարավորությունն Է մասնակցելու ընտրություններին առանց ընտրատեղամասերում վարակվելու ռիսկի: Օգոստոսի 10-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հայտարարել Է, որ դեմոկրատները միջամտում են ամերիկյան ընտրությունների ընթացքին՝ պնդելով, որ քվեարկության ընթացակարգն անցկացվի փոստով: Նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am