Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը  

12:42, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ֆուտբոլի մասնագետ Արսեն Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le10Sport-ը: Վենգերն այն հավակնորդների թվում էր, ով կարող էր փոխարինել Կիկե Սետյենին, ով այժմ գլխավորում է թիմը: Վենգերը կատալոնական ակումբի պայմաններին ծանոթանալուց հետո մերժել է առաջարակը: «Բարսելոնան» միայն մեկ տարվա պայմանագիր է առաջարկել մարզչին:

Հայտնի է դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Սետյենը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ իր ապագայով, այլ ակումբի հետագան է իր համար կարևոր: Մարզիչը շեշտել է, որ կենտրոնացած է խաղի վրա և ունի ակումբի ղեկավարության աջակցությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am