Էջմիածնում մոտ 27 հա խոտածածկ տարածք է այրվել

09:29, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն գգոստոսի 12-ին՝ ժամը 21։22-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում այրվում է խոտածածկույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկ տարածք:


© 2009 ARMENPRESS.am