Լիտվան Բելառուսին իրավիճակի ապաէսկալացման ծրագիր է առաջարկում
19:10, 12 Օգոստոս, 2020ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
«Իմ պաշտոնական առաջարկը բելառուսական իշխանություններին. իրավիճակի արագ ապաէսկալացիա, մի կիրառեք ուժ ժողովրդի նկատմամբ: Ազատ արձակեք բոլոր ձերբակալվածներին: Կազմակերպեք Ազգային խորհուրդ՝ քաղաքացիների և հասարակության հետ երկխոսության նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահը:
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչյուսը տեղեկացրել էր, որ Վիլնյուսը, Տալինը, Ռիգան և Վարշավան խոսել են «ուժեղ եվրոպական պատասախանի» անհրաժեշտության մասին՝ Բելառուսում բողոքի ակցիաների նկատմամբ ուժի կիրառման դեպքերին: Նրա խոսքով, Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի են և դրանց դժվար է ընդունել:
Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը:
© 2009 ARMENPRESS.am