«Լիդիան Արմենիա»-ն հրապարակել է «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ

16:23, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսանյութում խոսվում է մինչև այժմ ընկերության կողմից կատարված ու առաջիկայում սպասվող ներդրումների մասին: Ներկայացվել են տվյալներ հնարավոր աշխատատեղերի մասին: Տեսանյութում առկա է նաև տարածաշրջանի բնակիչների տեսակետները վերջին զարգացումների մասին: Նրանք բարձրացրել են նաև իրենց սոցիալական խնդիրները:

Ամուլսարի տարածքում օրեր առաջ բողոքի ակցիաներ էին: Իրավիճակը լարվել էր, երբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել էին իրենցը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ Կրքերը հանդարտվեցին, երբ տարածքից հանվեցին և ընկերության, և ակցիայի մասնակիցների տնակները։ 


© 2009 ARMENPRESS.am