Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

13:19, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին առանձին շրջաններում՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ին քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am