Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի հետեւանքով վեց ոստիկան Է զոհվել
10:27, 12 Օգոստոս, 2020ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն վեց ոստիկան Է զոհվել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել Է Tolo news հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչնչացվել Է երեք զինյալ, ես երկուսը վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am