Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին

21:29, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսի շուրջ 2 հազար նոր դեպք, այն պարագայում, երբ երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը չէր անցնում հազարից»,- ասել է Կաստեկսը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202 հազար 775 է: COVID-19-ը հաղթահարել է 82,836 հոգի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 հազար 340 մարդ:


© 2009 ARMENPRESS.am