Ամերիկյան տիեզերական ուժերը կկարողանան հարձակողական գործողություններ իրականացնել

16:43, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տիեզերական ուժերն անհրաժեշտության դեպքում կկարողանան հարձակողական գործողություններ իրականացնել եւ գրոհել երկրի եւ կիբեռտարածության մեջ գտնվող օբյեկտների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Միացյալ Նահանգների այդ նոր տեսակի զինված ուժերի դոկտրինայում:

«Տիեզերական հզորություն» (Spacepower) անվանումը կրող փաստաթղթում բացատրվում Է, թե ինչով Է զբաղվելու զինված ուժերի տիեզերական ստորաբաժանումը, եւ շարադրվում Է, թե ինչու Է ԱՄՆ-ը տիեզերքը համարում ռազմական գործողությունների իրականացման ոլորտ: Դոկտրինայում ռազմական գործողությունները տիեզերքում դիտարկվում են որպես մարտական գործողությունների անցկացման առանձին բնագավառ, այլ ոչ թե որպես զորքերի այլ տեսակների իրավասության ոլորտ: Հարձակողական գործողությունները, դոկտրինայի համաձայն, կարող են անցկացվել, «երբ դա արդարացված Է». մասնավորապես, հակառակորդին դիմակայելու համար, որը մտադրվել Է մուտքի թույլտվություն ստանալ տիեզերական ոլորտ կամ այն օգտագործել ի շահ իրեն:

Հարձակողական գործողությունները, ինչպես նշվում Է, «կարեւոր նշանակություն ունեն տիեզերքում գերակշռություն ձեռք բերելու համար»: «Հարձակողական գործողությունները նպատակաուղղված են հակառակորդի տիեզերական հնարավորություններին եւ հակատիեզերական պաշտպանության համակարգին, բոլոր ոլորտներում թշնամու ուժերի արդյունավետության եւ մահաբեր լինելու նվազմանը: Հարձակողական գործողությունները նպատակաուղղված են գերակշռության ձեռք բերմանը եւ թշնամու տիեզերական առաքելությունների չեզոքացման հնարավորություններին»,-ասվում Է փաստաթղթում: ԱՄՆ-ի տիեզերական ուժերն ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: ԱՄՆ-ի տիեզերական ուժերի հրամանատարության հրամանատարը 2020 թվականի հունվարին նշանակվել Է Ջոն Ռեյմոնդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am