Comex-ում ոսկու գինն իջել Է 2 հազար դոլարից ցած

15:13, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկու գինը Comex սակարանում կայացած սակարկությունների ընթացքում իջել Է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 991,4 դոլար, ինչը 2,4 տոկոսով ցածր Է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից: Այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 12:08-ի դրությամբ հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին անգամ ոսկու արժեքը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարից ցածր Է եղել ընթացիկ տարվա օգոստոսի 4-ին: Երեւանի ժամանակով 12:15-ին ոսկու գնանշումները դանդաղեցրել են նվազումը մինչեւ 1,9 տոկոս, թանկարժեք մետաղը վաճառվել Է ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց 2 հազար դոլարի մակարդակում: Իր հերթին, Ռուսաստանի «Պոլյուս» ոսկու արդյունահանման խոշորագույն ընկերության բաժնետոմսերը Մուսկվայի սակարանում կայացած սակարկությունների ընթացքում նվազում են 3,2 տոկոսով՝ մինչեւ 17 հազար 190 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց: Ըստ որում Petropavlovsk-ի բաժնետոմսերն Էժանացել են 2,5 տոկոսով՝ մինչեւ 31,98 ռուբլի մեկ բաժնետոմսի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am