Թրամփը կարծում Է, որ Ռուսաստանն ու Չինստանը հիացած չեն լինի, եթե ինքը հաղթի ընտրություններում

11:54, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում Է, որ մենք պարտվենք:

Եվ գիտե՞ք, թե Էլի ով ուրախ չԷ մեր հաղթանակի համար: Ռուսաստանը»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 10-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թրամփի խոսքով՝ Մոսկվան դժգոհ Է, որ իր շնորհիվ ՆԱՏՕ-ին հաջողվել Է ավելացնել վճարները կազմակերպության բյուջե: Բացի դրանից, ԱՄՆ-ը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով՝ դարձել Է ավելի ուժեղ ռազմական առումով, ինչպես նաեւ դարձել Է առաջատար Էներգետիկայի ոլորտում: «Ես բացահայտեցի խողվակաշարի շուրջն ահավոր համաձայնագիրը Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ:

Ոչ ոք նույնիսկ չգիտեր «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի գոյության մասին: Ոչ ոք այդ մասին չգիտեր, ոչ ոք այդ մասին չԷր խոսում»,- համոզված Է Թրամփը: «Այնպես որ Ռուսաստանը գոհ չի լինի, եւ ես կարող եմ ասել, որ Չինաստանը գոհ չի լինի»,- հավելել Է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: «Եթե նոյեմբերի 3-ին մենք շահենք, մենք Իրանի հետ գործարք կկնքենք մեկ ամիս անց: (…) Չինաստանը ցանկանում Է, որ մենք տանուլ տանք: Դարձյալ ո՞վ Է ցանկանում մեր պարտությունը: Ռուսաստանը»,- պնդել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


© 2009 ARMENPRESS.am