Պակիստանցի զինծառայողները գնդակոծել են Քաշմիրի հնդկական շրջանները. Times of India

11:27, 11 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել Է Times of India թերթը:

Հնդկական կողմից արձակվել Է պատասխան կրակ: Պակիստանցի զինվորականները Փունչի հատվածը գնդակոծման են ենթարկել նաեւ օգոստոսի 9-ին:

Այս տարի Պակիստանի բանակն ավելի քան 1 400 անգամ խախտել Է Քաշմիրում հրադադարի ռեժիմը, նշում Է թերթը: 2019 թվականին նման միջադեպերի թիվը հասել Էր 3 168-ի:

Ինչպես հայտարարել Է Ջամուի եւ Քաշմիրի Միութենական Տարածքի ոստիկանության տնօրեն Դիլբագ Սինգհը, պակիստանցի զինծառայողների կողմից գնդակոծումներն ապահովում են ահաբեկիչների խմբերի տեղափոխումը Հնդկաստան Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում գտնվող ճամբարներից: Հնդկաստանի տվյալներով՝ դրանցում տեղավորված են շուրջ 300 ծայրահեղականներ, որոնք պատրաստվում են Հնդկաստան ներթափանցման:

Քաշմիրի տարածքը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վեճի առարկա Է մնում 1947 թականից, երբ Բրիտանական Հնդկաստանն, ստանալով անկախություն, բաժանվեց երկու պետության ըստ կրոնական հատկանիշի: Այս պահին տարածաշրջանում պետական սահման չկա. դրա տարածքը բաժանում Է վերահսկողության գիծը: Հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք հանդես են գալիս երկրից անջատման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




© 2009 ARMENPRESS.am