«Փյունիկ»-ի պաշտպանը տեղափոխվել է ռուսական ակումբ

17:40, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկի» 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում»։

Արմեն Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և «Փյունիկի» կազմում անցկացրել է 119 խաղ։

Ռուսաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանն արդեն իսկ մեկնարկել են և կայացելեն անդրանիկ տուրի մի քանի հանդիպումներ:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am