Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանում ողբերգական ավիավթարի կապակցությամբ

17:33, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին` Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Խորապես վշտացած ենք Կերալա նահանգում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական և սգացող ժողովրդին: Արագ ապաքինում վիրավորներին»,- գրել է Փաշինյանը:

Օգոստոսի 8-ին Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի  դանավակայանում  վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է 30 մարդ վիրավորվել: Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները:


© 2009 ARMENPRESS.am