ՍԱՏՄ-ն աշխատանքային շաբաթը մեկնարկել է կրկնայցերով

17:25, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքային, սկսվող աշխատանքային շաբաթը մեկնարկել են բացառապես կրկնայցերով. սննդի շղթայի այն տնտեսավարողները, որոնց դիտարկել են տեսուչները, մեկ կամ մի քանի անգամ արդեն եղել են ՍԱՏՄ խոշորացույցի տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Արձանագրված իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտում գրանցվել է հանրային սննդի միայն մեկ կազմակերպությունում, իսկ մարզերում՝ քիչ ավելին: Հայտնաբերված թերացումներն էլ անուշադրության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են: Ակնհայտ է դառնում, որ Տեսչական մարմնի քառամսյա աշխատանքը դրական դինամիկա է ապահովել. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջները տնտեսավարողների կողմից կատարվում են մասայականորեն:

ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանը միտված հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am