ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը չկայացավ

16:32, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հանդիպումը չկայացավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպմանը:

«Կառավարությունում արտահերթ խորհրդակցություն էր, այդ պատճառով պարոն Հարությունյանը չի կարողացել գալ, բայց հանդիպում կլինի անպայման»,- ասաց Աղազարյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը նախաձեռնել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը:


© 2009 ARMENPRESS.am