«Ռեալ»-ն ուզում է գնել Դիբալային

11:25, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը նպատակ ունի ձեռք բերել «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport Mediaset-ը: Ըստ պարբերականի, «արքայական ակումբ»-ը Դիբալային ձեռք բերելու համար պատրաստ է գործարքի մեջ ներառել Թոնի Կրոսի և Իսկոյի տրանսֆերները: Սակայն «Յուվոնոտւս»-ը չի ցանկանում վաճառել արգենտինացի հարձակվողին: Թուրինյան ակումբն այժմ վերակառուցման փուլում է և հույսեր է կապում հարձակվողի հետ:


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am