Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս

10:58, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։


© 2009 ARMENPRESS.am