ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

10:56, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները օգոստոսի 6-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին, կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները․

 

Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝

Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:

Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները և առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:

Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են կազմակերպության տնօրինության հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մշտադիտարկման այցի ընթացքում Կենտրոնի տնօրինությունը և անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ, վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am