Արմեն Շահգելդյանը հեռացել է «Վեստ Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

13:43, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբիցհեռացել են նաեւ գլխավոր մարզչի օգնականներ Հակոբ Մկրյանն ու Գոռ Աթաբեկյանը:

Արմեն Շահգելդյանն ընդունվել էր Ռուսաստանում գործող Մարզիչների բարձրագույն դպրոց (ВШТ), որտեղ մասնակցելու է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացներին:

«Վեստ Արմենիան» մասնակցում էր Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am