Կոուտինյոն կարող է միանալ «Արսենալ»-ին

13:18, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն կարող է միանալ Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Gooner-ը: Ըստ պարբերականի, 28-ամյա կիսապաշտպանը այցելել էր «Արսենալ»-ի մարզաբազա: Բրազիլացին իր գործակալի հետ քննարկել է լոնդոնյան ակումբի տեղափոխվելու հնարավորությունը: Կողմերը համաձայնոթյան են եկել անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»: 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն: 

Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am