Վավրինկան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բաց առաջնությանը

12:51, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վավրինկան նման որոշում է կայացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, քանի որ Նյու Յորքում իրավիճակն առավել անկայուն է: Ավելի վաղ US Open-ի մասնակցությունից հրաժարվել էին նաև իսպանացի Ռաֆայել Նադալը, Էշլի Բարտին և այլոք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կանցնի ըստ պլանավորվածի, բայց առանց հանդիսականների: Մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Նյու Յորքում:  

ԱՄՆ բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է հեռավոր 1881 թվականին: Այն համարվում է մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից մեկը, մյւս երեքն են Ուիմբլդոնը, Ավստրալիայի բաց առաջնությունը և Ռոլան Գարոսը: ԱՄՆ բաց առաջնության գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանց մենախաղում` Բիանկա Անդրեսկոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am