Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները

12:30, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվում են Սևանի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,- նշել է Գրիգորյանը։

 


© 2009 ARMENPRESS.am