ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

11:12, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։

Մշտապես վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։

Մարդատար գնացքներ այս շրջանում չեն գործում։

 


© 2009 ARMENPRESS.am