Լոռու մարզի փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն

21:21, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 14։31-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Լոռու մարզի «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն անտառային հատվածում հայտնա­բերել են քաղաքացի Զաքար Գ․-ին (ծնված 2003 թ․) և ուղեկցել Վանաձոր քաղաք:


© 2009 ARMENPRESS.am